Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Պորոշենկոն եւ Բայդենը քննարկել են Դոնբասի իրադրությունը եւ գործակցության հարցեր

Պորոշենկոն եւ Բայդենը քննարկել են Դոնբասի իրադրությունը եւ գործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են քաղաքական, ֆինանսական եւ պաշտպանական ոլորտներում Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների գործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 2 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու որոշման համար եւ համոզմունք հայտնել, որ այդ մակրոֆինանսական օգնությունը թույլ կտա Ուկրաինային կայունացնել մակրոտնտեսական իրադրությունը եւ վերացնել լարվածությունը ֆինանսական շուկաներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, զրուցակիցները նաեւ քննարկել են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հետագա տեխնիկական օգնության հնարավորությունները, Դոնբասի իրադրությունը եւ դրա խաղաղ կարգավորման ուղիները:

Պորոշենկոն եւ Բայդենը նաեւ պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում, որը տեղի է ունենալու փետրվարի 6-8-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am