ԵԽԽՎ բյուրոն հաստատել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը` որպես ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ բյուրոն հաստատել է հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Երեկ ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը` որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված է ընդամենը վեց հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը»,- գրել է պատգամավորը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում