Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանն ինտենսիվացրել է խախտումները իր ժողովրդի ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար. ԼՂՀ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ինտենսիվացրել է խախտումները իր ժողովրդի ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար. ԼՂՀ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման ուժգնացմամբ Ադրբեջանը փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել սոցիալ-տնտեսական բարդ իրադրությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Նրանց պահվածքը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, նախևառաջ` իրենց բնույթն է այդպիսին, ագրեսիվ են, ֆաշիստական: Բնական է, որ նման պետություններն ագրեսիա պետք է դրսևորոեն թե ներսում, թե դրսում: Բացի այդ` նավթի գների անկումը մեծ հարված է հասցնում Ադրբեջանի տնտեսությանը, որը լիովին կախված է նավթից: Այս համատեքստում սպասվում են սոցիալական ու տնտեսական մի շարք բարդություններ: Հետևաբար, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն առկա խնդիրներից, փորձ է կատարվում արտաքին թշնամու կերպարը զարգացնել, մարդկանց պահել այնպիսի իրավիճակներում, որ նրանք ուշադրություն չդարձնեն ներքին զարգացումներին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հարցին ի պատասխան, թե արդյոք այս դեպքում հայկական կողմերի արձագանքն ավելի բարձրագոչ չպիտի՞ լինի, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը նշեց. «Իհարկե, ամեն ինչ անում ենք, ներկայացնում ենք միջազգային հանրությանը, շարունակելու ենք նույն ձևով: Բայց ամենակարևորն այն է, որ զինված ուժերը լինեն պատրաստ, ուժեղ, հասարակությունը` համախմբված: Սա է մեր հաջողության հիմքը»:

Երեկ գիշեր ևս ադրբեջանական կողմը խախտել հրադադարի ռեժիմը, ինչը Դավիթ Բաբայանը հաստատեց` ավելացնելով, որ շուտով Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն տեղի ունեցածի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում