Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստանն ու Վիետնամը քայլեր կձեռնարկեն ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ

Հայաստանն ու Վիետնամը քայլեր կձեռնարկեն ապրանքաշրջանառության ծավալների 
մեծացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Վու Հույ Հոանգն նոյեմբերի 6-ին ընդունել է Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված ջերմ և գործընկերային հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը՝ կողմերը շեշտել են տնտեսական կապերի խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Դեսպան Վարդանյանը նախարարին է ներկայացրել Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, տնտեսության ավանդական ճյուղերը, ինչպես նաև քննարկել է ներդրումային հնարավորություններն ու ներդրողների համար ստեղծված պայմանները: Դեսպանը Հույ Հոանգին է փոխանցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:

Կողմերը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության օրակարգում առկա հարցերը՝ համագործակցությունը երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև, գործարար խորհրդի ստեղծումն ու երկու երկրների գործարարների մասնակցությամբ համաժողովի անցկացումը: Համագործակցության խթանման համար զրուցակիցներն ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի և իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:

Հույ Հոանգն իր հերթին հայտնել է վիետնամական կողմի պատրաստակամությունը` քայլեր ձեռնարկելու երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ներդրումների խթանման, գործարար կապերի հաստատման ուղղությամբ՝ նշելով, որ վիետնամական սպառողներին քաջածանոթ են հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակներ: Գործարար կապերի խթանման նպատակով նախարարն առաջարկել է իրականացնել վիետնամցի գործարարների այց Հայաստան:

Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել քննարկված հարցերի շուտափույթ և արդյունավետ իրականացման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am