Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները 
համագործակցության հուշագիր կկնքեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասը մայիսի 13-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից, հանդիպման ընթացքում գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել գործակալության՝ որպես անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի, կառուցվածքը, լիազորություններն ու կատարած աշխատանքները: Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ գործակալությունն ակտիվորեն համագործակցում է մի շարք տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ` ներկայացնելով վերջիններիս հետ իրականացված և ընթացիկ փուլում գտնվող ծրագրերը:

Ըստ աղբյուրի՝ Անդրիաս Պուլոկասն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ընդգծել երկու երկրների նմանությունները՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արձանագրած ձեռքբերումների իմաստով: Դեսպանը ևս կարևորել է այս իրավունքի դերը բոլոր ոլորտներում՝ նկատելով, որ աշխարհը շարժվում է ավելի մեծ թվով տվյալներ մշակելու ուղով, ուստի դրանց պաշտպանության կարևորությունն օրեցօր մեծանում է:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները և պայմանավորվել, որ կկազմակերպեն Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am