Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր

Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման 
մեծածավալ ծրագրեր

 ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում այս ու դրան հաջորդող մի քանի տարիների ընթացքում պետության կողմից կիրականացվեն սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության մեծածավալ ներդրումներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմիցայս մասին խոսել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ Վարդենիսի համայնքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ  ։Խորհրդակցության օրակարգում են եղել  Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփման, ընթացիկ տարում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցերը։

Խորհրդակցության սկզբում Կարեն Սարգսյանն անդրադարձել է Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքներին, շեշտելով, որ թեև արդյունքներն աննախադեպ են համայնքի պատմության մեջ, իսկ ձեռքբերումները միանգամայն տեսանելի, սակայն որոշ ուղղություններում նկատվել են թերություններ ու բացթողումներ, որոնց կարգավորման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն համարժեք քայլեր։

Այնուհետ անդրադարձ է  կատարվել  ընդերքօգտագործման կանոնակարգման, անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների, ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների, սելավատարների մաքրման, գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման, ապառքների գանձման, Շատվանում ԲՄԿ շենքի կառուցման համար անհրաժեշտ հողհատկացման, սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը համայնքապետարանի կողմից վերահսկելու հետ կապված հարցերին։

Մարզպետը հանգամանալից տեղեկություն է  ներկայացրել  2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերով նախատեսված ծրագրերի մասին, որոնց շրջանակներում Վարդենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից կիրականացվեն ճանապարհաշինական, դպրոցաշինական, խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի կառուցման, այլ ենթակառուցվածքների հզորացման խոշոր ծրագրեր` հսկայածավալ ներդրումներով։

«Վարդենիսի 6 բնակավայրերում ՀՀ կառավարության ծրագրով կկառուցվեն ժամանակակից կրթահամալիրներ, որոնց շինարարության մեկնարկը կտրվի առաջիկայում։ Կսկսվեն նաև Վարդենիսի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Թե՛ այս, թե՛ եկող տարիներին մեզ շինարարական ահռելի, բարդ ու պատասխանատու աշխատանքներ են սպասում, որոնց իրականացման ու հաղթահարման համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերն ու հետեւողական քայլերը»-նշել է  Կարեն Սարգսյանը։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները հանդես են  եկել  բազմաբնույթ առաջարկներով ու հարցադրումներով, որոնց շուրջ Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվել են  անհրաժեշտ պարզաբանումներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am