Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ Երևանյան լճի հարակից տարածքում իրականցվել է ծառատունկ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ Երևանյան լճի հարակից 
տարածքում իրականցվել է ծառատունկ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ Երևանյան լճի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։

«Արմենպրես» հետ զրույցում քաղաքապետն ընդգծել է, որ կանաչապատման ուղղությամբ այն ճանապարհը, որով իրենք այժմ անցնում են, բավականին խրթին է և շատ հարցեր է առաջացնում։ Բայց  քաղաքապետը վստահ է՝  իրենք ճիշտ ճանապարհին են։

«Այսօր մենք Երևանյան լճի հարակից տարածքում իրականացնում ենք ծառատունկ։ Տարածքը  բարեկարգվում է դեռևս  2022 թվականից, և բավականին երկար ժամանակ է՝ այստեղ այդ աշխատանքներն իրականացվում են, և այժմ   արդեն հասել ենք վերջնակետին։ Այս հատվածում ծառատունկից հետո մենք պլանավորում ենք ամբողջ լճի հարակից տարածքները նորից ուսումնասիրել, բարեկարգել և լիճը դարձնել զբոսաշրջիկների և երևանցիների համար հետաքրքիր այցելության վայր»,- նշել է Ավինյանը։

Հիշեցնենք, որ Երևանյան լճի մաքրման և բարեկարգման նախագիծը մեկնարկել է 2022 թվականից, որին զուգահեռ, քննարկվել է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Ըստ նախագծի՝ նախատեսված է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, տեղադրել նստարաններ, աղբամաններ, կառուցել մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am