Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք

Գեղարքունիքում  «Բնակարանային մատչելիության պետական աջակցության 
ծրագրից» օգտվելու  համար դիմել է 35 ընտանիք

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի համայնքներում    «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու  համար դիմել են  35 ընտանիք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ   Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ համայնքներում անցկացվել է  «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի» իրազեկման արշավ, որի շրջանակներում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները  հանդիպումներ են ունեցել  ավելի քան 550 քաղաքացու հետ, խոսել բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում հանգամանալից ներկայացրել է պետության կողմից սահմանված պայմաններին համապատասխանող ընտանիքներին մինչև 60 միլիոն  դրամ անհատույց պետական աջակցություն տրամադրելու, բնակարան կառուցելու, բնակության պայմանները բարելավելու գործընթացից օգտվելու մանրամասները, պատասխանել  ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Հանդիպումների, դրանց ընթացքում ծրագրի վերաբերյալ իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 8-ի դրությամբ բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու ցանկություն են  հայտնել 35 ընտանիք, որոնցից 30-ը՝ Վարդենիս և 5-ը՝ Ճամբարակ համայնքից։

«Վարդենիս համայնքում պատկերը հետևյալն է․ 1 ընտանիք դիմել է պետական աջակցության ծրագրից օգտվելու միջոցով բնակարան կառուցել Ազատ բնակավայրում, 2 ընտանիք՝ Կութում, 25 ընտանիք՝ Սոթքում և 2 ընտանիք՝ Վերին Շորժայում։

Վերջիններիս կողմից ներկայացված հայտերից 28-ն արդեն Միասնական սոցիալական ծառայության և բանկի կողմից հաստատվել են, իսկ 2 ընտանիքների հայտերը գտնվում են քննարկման փուլում։  Ճամբարակ համայնքում պատկերը հետևյալն է․

5 ընտանիք դիմել են պետական աջակցության ծրագրից օգտվելու միջոցով բնակարան կառուցել Վահան բնակավայրում, որից 1 ընտանիքի հայտը բավարարվել, և պետական աջակցությամբ բնակարանի շինարարությունն ընթացքի մեջ է, 2 ընտանիքների հայտերը բանկի կողմից հաստատվել են և 2 ընտանիքների հայտերը գտնվում են քննարկման փուլում»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am