Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը 2024 թվականի մայիսի 13-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետի 43 սանտիմետր բարձրության վրա՝ հավասարվելով նախորդ տարվա նույն օրվա նիշին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, Սևանա լճի մակարդակը ապրիլի 11-ից մինչև մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 16, մայիսի առաջին տասներեք օրերի ընթացքում՝ 8 սանտիմետրով։ Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Այս տարվա հունվարից մինչև մայիսի 13-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 84 միլիոն 551 միլիոն խորանարդ մետր ջուր, որից  54 միլիոն 278 հազար խորանարդ մետրը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am