Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրաք
20:36, 23 Հոկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթվա մեջ երկրորդ անգամ, հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրաքյան Քրդստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻԼ-76 մակնիշի ինքնաթիռը ուղևորվել է դեպի Արբիլ՝ տեղափոխելով 40 տոննա բեռ: Նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դրոբիշևսկին նշել է, որ մարդասիրական օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են տարբեր տեսակի մթերքներ, 2500 ծածկոցներ, 100 վրաններ, որոնք նախատեսված են 10-ը հոգու համար:
Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ երկու օր առաջ Ռուսաստանը կրկին մարդասիրական օգնություն էր ուղարկել Բաղդադ: Օդանավը տեղափոխել էր 37 տոննա բեռ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում