Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսպրեսը հրապարակել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը

Ֆրանսպրեսը հրապարակել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների 
հանդիպման վայրն ու ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում: Այդ մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Գագաթնաժողովի նպատակն է ապահովել կողմերի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում երկու ամիս առաջ արձանագրված լարվածությունից հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է գործակալությունը: Բացի եռակողմ հանդիպումից, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի  համանախագահների հետ:

Սպասվում է, որ երեք երկրների առաջնորդների համար կտրվի ճաշ, որի ընթացքում նախատեսված է քննարկում Կովկասի ապագայի առավել լայն թեմաների շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]