Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ը Կարեն Պետրոսյանի գործով նամակ է ստացել ՄԻԵԴ-ից

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ը Կարեն Պետրոսյանի գործով նամակ է 
ստացել ՄԻԵԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է նամակ Կարեն Պետրոսյանի գործով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Մենք արդեն նամակ ենք ստացել ՄԻԵԴ-ից, որի շուրջ պետք է խորհրդակցենք ու առաջիկա օրերին կտանք միասնական հաղորդագրություն այդ մասին»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նամակի բովանդակությունը չմանրամասնեց, բայց նշեց, որ  դրանում չկա Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու մասին դրական պատասխան:

2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: 

Սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am