Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Ղարաբաղ Կարպետը» վերականգնում և տարածում է հայկական գորգագործության ավանդույթները

«Ղարաբաղ Կարպետը» վերականգնում և տարածում է հայկական գորգագործության 
ավանդույթները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Երևանում ներկա են գտնվել «Ղարաբաղ Կարպետ» ընկերության ֆիրմային խանութի պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ., Արցախի Հանրապետությունում: Այն զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ, գորգագործական արտադրամասեր ունի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Բերձոր, քաղաքներում և Ճարտար գյուղում: «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունում աշխատում են ավելի քան 150 գորգագործներ: Ընկերությունը մեծամասամբ արտադրում է հայկական, և մասնավորապես տիպիկ արցախյան, ինչպես նաև տարբեր քաղաքակրթություններին հատուկ գորգեր: «Ղարաբաղ Կարպետ» ընկերության արտադրանքը հասանելի է նաև ԱՄՆ-ում, ՌԴ-ում և Եվրոպայի ավելի քան 50 երկրներում:

Ընկերության նպատակն է հայկական գորգագործության հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթները տարածել ամբողջ աշխարհում: 

Գորգագործությունը հայկական և արցախյան տարածքի մշակութային կարևոր բաղադրիչ է, այդ պատճառով էլ դրա զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն առաջին հերթին կարևորվում են հենց ազգային տեսանկյունից: Արցախը եղել է հայկական գորգագործության կարևորագույն կենտրոններից մեկը: Ցավոք, ադրբեջանցիներն իրենց զեղծարար քաղաքականության արդյունքում հայկական, այդ թվում՝ արցախյան գորգերը աշխարհում ներկայացնում են որպես ադրբեջանական: Այսօր Արցախի կառավարությունը հետևողական է երկրում գորգագործության զարգացման հարցում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am