Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի նկարիչների փոխայցելությունների նախագիծը

Երևանում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի նկարիչների փոխայցելությունների 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկեց «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի առաջին փուլը, որի առանցքում է արվեստի դերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում: 4 մասնակցից բաղկացած Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ նկարիչների խմբերը բավական խիստ օրակարգ ունեն: Յոթ օր Հայաստանում նրանք մասնակցելու են ամենատարբեր միջոցառումների` վարպետաց դասերից մինչև բացօթյա արվեստանոցներ, ինչպես նաև` նախատեսվում են այցելություններ Գառնիի տաճար և Գեղարդի վանական համալիր, մշակութային քաղաք Գյումրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծի հայաստանյան փուլը կավարտվի սեպտեմբերի 7-ին, որին կհաջորդի հայաստանյան խմբի այցը Թուրքիա հոկտեմբերի առաջին շաբաթում:

 «Առաջին և երկրորդ փուլերին մասնակցելու են նկարիչների նույն խմբերը: Մենք այդ մոտեցումը որդեգրեցինք, քանի որ կարևորում ենք խմբերի շարունակական համագործակցությունը, որպեսզի ավելի ամրապնդվեն ձեռք բերված կապերը: Մենք խրախուսում ենք նոր գաղափարները և ծրագրերը, որ կառաջանան այս փոխանակման ծրագրի ընթացքում»,- հայտնեց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:

Նրա կարծիքով, արվեստը թարգամանության կարիք չունի և կարող է նպաստել ինքդ քեզ և հարևաննելին ավելի լավ ճանաչելուն, ինչպես նաև` երկխոսության հաստատմանը: 

«Միշտ շատ եմ ցանկաóել Հայաստան գալ, բայց սահմանների փակ լինելը մի տեսակ միշտ հետ էր պահում ինձ: Իրականում, Հայաստանի և հայկական մշակույթի մասին տեղեկություններն ինձ մոտ միշտ ասոցացվել են Փարաջանովի հետ, որովհետև հետևել եմ նրա գրեթե բոլոր աշխատանքներին` Սայաթ-Նովային նվիրված ֆիլմից սկսած, և ամեն անգամ ավելի մեծ ոգևորությամբ են դրանք ուսումնասիրել»,-ասաց թուրքական խմբի ղեկավար Սերդար Յըլմազը:

Իր հերթին հայկական խմբի ղեկավար Գագիկ Չարչյանը նշեց, որ սահմանները միայն աշխարհագրական չեն: Դրանք հանրության` յուրաքանչյուր անհատի մեջ են, և արվեստն օգնում է վերացնել այդ սահմանները:

Ծրագրի ավարտին հայ և թուրք նկարիչները նկարազարդելու են մայրաքաղաքի պատերից մեկը:

«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն իրականացնում են «Հանրային լրագրության ակումբ» և «Անատոլու Քյուլթուր» ՀԿ-ները` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում:

18-ամսյա ծրագիրը մեկնարկել  է 2014 թվականի հունվարին, իրականացնում է Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը :

Այն իրականացվում է եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում: Նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին` ուղղված մշակութային և կրթական ծրագրերի միջոցով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]