Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունաստանում քննարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը

Հունաստանում քննարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն 
աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանում այսօր քննարկվում է Ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի քննարկումն ու քվեարկությունն աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ խորհրդարանում քննարկումները սկսվել են եւ ամեն ինչ տարվում է նրան, որ օրինագծի քննարկումը հետաձգվի մինչեւ հոկտեմբեր:

«Ընդհանուր առմամբ օրինագծի վերաբերյալ դիրքորոշումն ու վերաբերմունքը շատ դրական է: Սակայն կան որոշ հարցեր, որոնք խորհրդարանականների մոտ տարակարծություններ են առաջացրել եւ դա է պատճառը, որ կառավարությունը ցանկանում է վերացնել փաստաթղթում առկա խոչընդոտներն ու այդ պատճառով դիմել է խորհրդարանին, որպեսզի հարցի քննարկումը հետաձգվի մինչեւ աշնանային նստաշրջան»,- ասաց Հռիփսիմե Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե խորհրդարանն ընդունի կառավարության առաջարկությունը, ապա օրինագիծն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հոկտեմբերին:

Հռիփսիմե Հովհաննիսյանի փոխանցմամբ` հայ համայնքում սպասում են օրինագծի քննարկման ավարտին եւ միայն խորհրդարանի որոշումից հետո պարզ կդառնա, թե համայնքն ինչպիսի հայտարարությամբ հանդես կգա:

«Ամեն դեպքում մենք տրամադրված ենք վճռական եւ միասնական այս հարցում հասնելու հաղթանակի եւ հաստատելու արդարություն»,- ասաց Հռիփսիմե Հովհաննիսյանը:

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Հունաստանի խորհրդարանում պետք է քննարկվեր օգոստոսի 26-27-ին, սակայն վերջին պահին Հունաստանի արդարադատության նախարար  Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս եկավ խորհրդարանի այս շաբաթվա օրակարգից` պատճառաբանությամբ, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն առաջարկում է, որ Հունաստանում քրեական պատասխանատվության կենթարկվեն հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը ժխտող անձինք: Մինչ այդ, Հունաստանի խորհրդարանն արդեն ընդունել էր օրինագիծ, որով քրեական պատասախանատվության է ենթարկվում Հոլոքոստը ժխտող անձինք:

Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]