«Օլիմպիակոս»-ը հայտնվել է հետաքրքիր խմբում. Գևորգ Ղազարյան
15:32, 29 Օգոստոս 2014
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և հունական «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի կարծիքով, «Օլիմպիակոս»-ը հայտնվել է հետաքրքիր խմբում:
«Մենք պետք է կարողանանք իրացնել մեր ներուժը և անմնացորդ աշխատենք` արդյունքի հասնելու համար և դրանով ուրախացնենք մեր երկրպագուներին: Մենք հայտնվել ենք հետաքրքիր խմբում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Facebook-ի իր էջում գրել է Ղազարյանը:
Ֆուտբոլի Չեմպիոների լիգայի վիճակահանությունից հետո հունական «Օլիմպիակոս»-ին բաժին են հասել Մադրիդի «Ատլետիկո»-ն, շվեդական «Մալմյո»-ն և իտալական «Յուվենտուս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում