Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ստեփանակերտում նախապատրաստվում են մեծ շուքով տոնելու ԼՂՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձը

Ստեփանակերտում նախապատրաստվում են մեծ շուքով տոնելու ԼՂՀ անկախության 
հռչակման 23-րդ տարեդարձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվան` սեպտեմբերի 2-ի տոնին ընդառաջ՝ Ստեփանակերտում շարունակվում են քաղաքային հուշահամալիրի և փողոցների բարեկարգման ու զարդարման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, նշել է, որ աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ-երկու օրում:

Անդրադառնալով տոնական ծրագրին` Արմեն Հակոբյանը հայտնել է, որ նախատեսվում են տարաբնույթ մարզամշակութային միջոցառումեր, այդ թվում՝ դպրոցականների միջև մինի ֆուտբոլի, փոխանցումավազաքի մրցումներ, մշակութային օջախներում՝ համերգներ, կերպարվեստի գործերի ցուցահանդեսներ, իսկ բուհերում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին։ «Սեպտեմբերի 2-ի երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որը կեզրափակվի տոնական հրավառությամբ»,-նշել է փոխքաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am