ՖԻԴԵ-ն մերժել Է Կարլսենի խնդրանքը
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրաժարվել Է բավարարել շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի խնդրանքը` փոխել նոյեմբերին Սոչիում նախատեսված Կարլսենի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի միջեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի ժամկետը:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»- ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես Կարլսենի ներկայացուցիչներից նամակ եմ ստացել, որում նրանք հարցնում են, թե հնարավոր արդյոք փոխել Կարլսեն-Անանդ մրցամարտի ժամկետը, եւ ես պատասխանել եմ, որ դա անհնար Է, քանի որ այս մրցամարտի ժամկետը արդեն որոշվել եւ հաստատվել Է ՖԻԴԵ-ի կողմից եւ այն արդեն գրանցված Է ՖԻԴԵ-ի օրացույցում»,- ասել Է Իլյումժինովը:
Կարլսեն-Անանդ մրցամարտը կանցկացվի Սոչիում, նոյեմբերի 7-30-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում