Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Բաբայանն արձագանքել է Ադրբեջանում Իրաքի դեսպանատան հայտարարությանը

Դավիթ Բաբայանն արձագանքել է Ադրբեջանում Իրաքի դեսպանատան 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն շահարկում է  Արցախի`  բարեկամ եզդի ժողովրդին իր տարածքում ընդունելու  բերկամական ժեստը` իր խարդավանքների մեջ ներքաշելով նաև Իրաքի իշխանություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնայնի Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Արցախի Հանրապետությունում եզդիներին ընդունելու հայտարարությունը բարոյական աջակցություն էր նրանց, քանի որ դա այն ժողովուրդն է, որ դարձել է հայության անբաժան բարեկամը, և մենք չենք կարող անտարբեր լինել: Ինչ վերաբերում է Ադրբեջանում Իրաքի դեսպանատան հայտարարությանը, ապա մենք նույնպես չենք ցանկանում, որ եզդիները կորցնեն իրենց պատմական հայրենիքի մի մասը, սրբավայրերը, որ Իրաքում են գտնվում: Իշխանությունները պետք անեն ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտան որ ցեղասպանություն տեղի ունենա»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` պաշտոնական Բաքուն շահարկում է Արցախի բարեկամության այս ժեստը և փորձում իր ինտրիգների մեջ ներքաշել նաև Իրաքի իշխանություններին: Անդարադառնալով դեսպանատան այն հայտարարությանը, որ «Լեռնային Ղարաբաղն իրենք ճանաչում են որպես Ադրբեջանի տարածք»` ԼՂՀ Նախագահի խոսնակն ընդգծեց, որ Իրաքի դրդապատճառները հասկանալի են: «Իրաքը գտնվում է շատ ծանր իրավիճակում, և նման հայտարարություն անելու դրդապատճառները հասկանալի են, քանի որ Իրաքի իշխանությունները ձգտում են իրենց տարածքային ամբողջականությունը պահպանել: Բայց դա մեր վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Ամեն պետություն իրավունք ունի ունենալ իր դիրքորոշումը, կարծիքը»,- պարզաբանեց Բաբայանը:

Օրեր առաջ Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին, և որ նախևառաջ քաղաքական գնահատական պետք է տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում:

Այս հայտարարությանն ի պատասխան, ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության, օգոստոսի 20-ին պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանում Իրաքի դեսպանատունը` նշելով, որ «քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չեն կարագավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Իրաքը դեմ է, որ իր քաղաքացիներն այցելեն «օկուպացված» տարածքներ»:

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]