Միջազգային

ՌԴ-ն առաջարկում Է մարդասիրական օգնություն ուղարկել Ուկրաինա Կարմիր խաչի հովանու ներքո

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն առաջարկում Է մարդասիրական օգնություն ուղարկել Ուկրաինա Կարմիր խաչի հովանու ներքո

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան առաջարկում Է Դոնեցկ եւ Լուգանսկ, ինչպես նաեւ Ուկրաինայի՝ մեծ թվով հարկադրական տեղահանվածներով այլ քաղաքներ ուղարկել Ռուսաստանի մարդասիրական օգնությամբ ուղեկցորդ պահակախմբեր՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

Չուրկինը նշել Է, որ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողության հետեւանքով զոհվածների թիվը կազմում Է 1367 «միջազգային հումանիտար գործակալությունների ամենահամեստ գնահատումներով»: «Կան հազարավոր վիրավորներ, նրանցից տասնյակները երեխաներ են: Եվ այս սարսափելի թվերը մշտապես աճում են»,- ընդգծել Է դիվանագետը: Նա հիշեցրել Է, որ ռազմական գործողությունների գոտում կա շուրջ 4 միլիոն մարդ: Ըստ որում, այն պայմանները, որոնց մեջ նրանք հայտնվել են, ունեն հումանիտար աղետի բոլոր հատկանիշները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում