Միջազգային

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ իրադրության ռեժիմ Է սահմանվել

1 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ իրադրության ռեժիմ Է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել Է անտառային հրդեհների պատճառով նահանգի տարածքում արտակարգ իրադրության ռեժիմ սահմանելու մասին: Ինչպես հաղորդել Է KTLA հեռուստաալիքը, Կալիֆոռնիայում այժմ գործում են 14 հրդեհներ, որոնք առայժմ չի հաջողվում մարել հաստատված շոգի եւ ռեկորդային երաշտի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

Կրակի դեմ պայքարի են նետվել երկու հազար հրշեջներ, գործի Է դրված ավիացիան, այդ թվում՝ ռազմական: Սակայն, Բրաունի տվյալներով՝ ուժերը տակավին բավական չեն, ուստիեւ մարման աշխատանքներում կներգրավվեն լրացուցիչ ստորաբաժանումներ այլ նահանգներից: Կալիֆոռնիայից արդեն տարահանվել Է մի քանի հազար մարդ, ներառյալ չորս քաղաքների բնակիչներ, կրակն սպառնում Է 300 բնակելի տների: Փրկարարները հաղորդել են, որ բռնկման ընդհանուր մակերեսը գերազանցում Է 140 քառակուսի կիլոմետրը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում