Միջազգային

Օբաման հիասթափված չԷ Ռուսասանի հետ հարաբերություններից

2 րոպեի ընթերցում

Օբաման հիասթափված չԷ Ռուսասանի հետ հարաբերություններից

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Economist հանդեսում հրապարակված հարզազրույցում հայտարարել Է, որ չի ափսոսում Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնման» համար:

Economist-ի թղթակիցը հարցրել Է Օբամային, թե նա չի կարծում արդյոք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն «անհարմար կացության մեջ Է դրել»՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների վատթարացումը: Օբաման պատասխանել, որ չի ափսոսում վերաբեռնման (հայտարարվել Է 2009 թվականին) համար, բայց այնուհետեւ դա նշանակությունը կորցրեց:

«Ես չեմ զգում, որ ինձ անհարմար կացության մեջ են դրել: Մենք շատ արդյունավետ հարաբերությոններ ունեինք նախագահ Մեդվեդեւի հետ: Մենք քիչ բան չարեցինք, ինչ հարկավոր Էր անել»,- ասել Է Օբաման: Նրա կարծիքով՝ «Ռուսաստանում միշտ Էլ ինչ-որ բան եղել Է Երկերեսանի Յանուսից. այն նայել Է թե՛ դեպի Արեւելք եւ թե՛ դեպի Արեւմուտք»:

Նա կարծում Է, որ ՌԴ-ի նախագահի քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում կարող Է ժողովրդականություն վայելել երկրի ներսում եւ «վիճահարույց լինել արտասահանում»:

ԱՄՆ-ը կարծում Է, որ Ռուսաստանն իրեն տարածաշրջանային մարտահրավեր Է նետում, բայց համոզված Է, որ կկարողանա խուսափել Էսկալացիայից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում