Ղարաբաղյան հիմնահարց

ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերն ամբողջությամբ  վերահսկում են իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը գիտեն իրենց պարտականությունն ու լիովին վերահսկում են իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ Արդբեջանի ՌՕՈւ-ի կողմից թռիչքներ իրականացվում են' պլանային թռիչքներ են, որոնք համարյա ամեն օր էլ լինում են: ԼՂՀ օդային սահմանի խախտման դեպք չի գրանցվել եւ իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը կազմ ու պատրաստ են եւ ամբողջովին վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»,- ասաց Սենոր Հասրաթյանը:

Ադրբեջանական 1news.az լրատվամիջոցը տեղեկություն է տարածել, թե Ադրբեջանը օդ է բարձրացրել ՌՕՈւ-ի մարտական կործանիչներ եւ թռիչքներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի ու Աղդամի հատվածում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում