Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է մրգերի ներմուծումը Մոլդովայից

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է մրգերի ներմուծումը Մոլդովայից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի Բուսասանիտարական հսկողության համերկրային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») արգելել Է մոլդովական խնձորի, տանձի, սերկեւիլի, ծիրանի, բալի եւ կեռասի ներմուծումը Ռուսաստան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ծառայության հաղորդագրության մեջ: Նաեւ արգելքի տակ են հայտնվել դեղձը, նեկտարինը, սալորը եւ մամուխը:

«Ռոսսելխոզնադզորը» նաեւ սահմանափակել Է Մոլդովայից բուսական արտադրանքի ներկրումն ուղեւորների ձեռնածանրոցներով եւ ուղեբեռով:

«Ռոսսելխոզնադզորն» այս որոշումը կայացրել Է Մոլդովայից արտադրանքի մատակարարումների ընթացքում տեղ գտած մեծ թվով խախտումների պատճառով:     

Ավելի վաղ Մոլդովայի գյուղատնտեսական արտադրողների միության՝ «Ունիագրոպրոտեկտի» նախագահ Ալեքսանդր Սլուսարը հայտարարել Է, որ Ռուսաստան մոլդովական մրգերի ներմուծման արգելքը կհանգեցնի տեղական շուկայում այս արտադրանքի գների զգալի անկման: «Արտահանումն այլ երկրներ վերակողմնորոշել կկարողանա արտադրողների 10 – 20 տոկոսից ոչ ավելին, նրանք հարկադրված կլինեն իրենց բերքը վաճառել ներքին շուկայում»,- ասել Է նա: Սլուսարը հավելել Է, որ մոլդովական բուսաբուծական  արտադրանքի 90 տոկոսն արտահանվում Է ԱՊՀ՝ հիմնականում Ռուսաստան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am