Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ճապոնիայում տասնյակ մարդիկ են տուժել «Նեոգուրի» թայֆունի պատճառով

Ճապոնիայում տասնյակ մարդիկ են տուժել «Նեոգուրի» թայֆունի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 40 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել Ճապոնիայի ամենահարավային պրեֆեկտուրային՝ Օկինավային, «Նեոգուրի» հզոր թայֆունի հարվածի հետեւանքով: Խոսքը հիմնականում վերաբերում է կոտրվածքներին եւ կապտուկներին, որոնք մարդիկ ստացել են՝ գետնին տապալվելովքամու ուժգին պոռթկումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին հաղորդել են տեղական իշխանությունները:

Էլեկտրահաղորդման գծերի կտրվելու եւ այլ վթարների հետեւանքով Օկինավա կղզու 31 բնակավայրերում առանց էլեկտրականության է մնում շուրջ 107,5 հազար մարդ: Նախօրյակին հեղեղումների եւ սողանքների սպառնալիքի կապակցությամբ Օկինավայի պրեֆեկտուրայում հայտարարվել էր ավելի քան 500 հազար մարդու տարհանման մասին: Տարածաշրջանում ռեկորդային քանակությամբ տեղումներ են գրանցվել: Տեղեկատվություն է ստացվում բազմաթիվ սողանքների, հեղեղումների, տների ջրասույզ լինելու վերաբերյալ: Օկինավայի բնակավայրերի փողոցներում երեւում են շրջված ավտոմեքենաներ, տապալված գովազդային վահանակների ու տարատեսակ աղբի կույտեր:

Ներկայում «Նեոգուրի»թայֆունն անցել է Օկինավայի գոտին եւ շարժվում է ճապոնական Կյուսյու խոշոր կղզու ուղղությամբ: Այնտեղ արդեն հորդառատ անձրեւներ են տեղում: Կյուսյուի հարավում այսօր չեղյալ է հայտարարվել ավելի քան 100 ավիաչվերթ: Թայֆունի բերած տեղատարափ անձրեւներն ու փոթորկալի քամիներն սկսել են գրոհել նաեւ Ճապոնիայի գլխավոր կղզին՝ Հոնսյուն: Միեւնույն ժամանակ հուլիսի 9-ին թայֆունը փոքր-ինչ կորցրել է իր ուժը. դրա կենտրոնական մասում քամու պոռթկումների արագությունն այժմ հասնում է ժամում 55 մետրի: Նախօրյակին այն գերազանցում էր վայրկյանում 70 մետրը:

Այդուամենայնիվ, Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում երկրի բնակչությանը առավելագույն զսպվածություն դրսեւորել: Սպասվում է, որ «Նեոգուրի» թայֆունը Տոկիոյի շրջանին կհասնի հուլիսի 11-ին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am