Մանկական բեսթսելեր 2/9. Բեսթսելերների ցանկում նորույթներ են հայտնվել
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է:
Հեքիաթների ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գիրքը նախատեսված է թե փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը:
Գրքում ներկայացված հեքրաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կա վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»ժողովածուն առաջին անգամ հայտնվել է բեսթսելերի ցանկում: Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ. Թումանյանի
վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում
տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակ:
«Էդիթ Պրինտի» մեկ այլ` «Հենզելն ու Գրետելը» հեքիաթ 3D ակնոցով գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն Հայաստանում առաջին 3D հեքիաթների շարքի գրքերից է: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
«Մանկական բեսթսելերի» յոթերորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն է` այս անգամ արդեն «ՄՀՄ»-ի հրատարակությամբ:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը իններորդ հորիզոնականում է: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» մանկական հեքիաթը: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +3 | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 25 | |
2 | +1 |
«Մաշան ու արջը. թռչող ցախավելը» |
Բուկինիստ | 10 | |
3 | +5 | Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 | |
4 | նոր | Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ» |
Էդիթ Պրինտ | 7 | |
5 | նոր | «Հենզելն ու Գրետելը» | Էդիթ Պրինտ | 7 | |
6 | 0 |
Սմբատ Գյուրջյան |
GSM | 6 | |
7 | -5 |
Հովհաննես Թումանյան |
ՄՀՄ | 5 | |
8 | * |
Գրիմ Եղբայրներ |
Կռունկ | 5 | |
9 | +1 |
Հանս Քրիստիան Անդերսեն |
Արևիկ | 5 | |
10 | -5 |
«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» |
GSM | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում