Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Անհայտ կորած են համարվում հարավկորեական խորտակված լաստանավի գրեթե 300 ուղեւորներ

Անհայտ կորած են համարվում հարավկորեական խորտակված լաստանավի գրեթե 300 ուղեւորներ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ վերջին տվյալների՝ Հարավային Կորեայի ափերի մոտ «Սեւոլ» մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով գրեթե 300 մարդ անհայտ կորել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին:

Ընդամենը վթարի պահին նավում եղել Է 477 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հաջողվել Է փրկել նրանցից ավելի քան 350-ին: Սակայն այժմ իշխանությունները խոստովանել են, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այժմ անհայտ կորած Է համարվում ավելի քան 290 ուղեւոր եւ անձնակազմի անդամ: Պաշտոնապես հաստատված Է երկու մարդու՝ նավում աշխատող մի կնոջ եւ ուսանող-ուղեւորի մահը:    

Հինգ ժամում, որ անցել Է խորտակման պահից, հաջողվել Է փրկել 180 մարդու: Կասկածներ կան, որ մնացած ուղեւորները կարող Էին արգելափակված լինել նավի ներսում: Բայց նաեւ հույս կա, որ խեղդվող մարդկանց վերցրել են մասնավոր նավեր:

Այժմ խորտակման վայրում ընթանում Է որոնողական-փրկարարական գործողությունը: Դրանում գործի են դրված 34 ռազմանավ եւ քաղաքացիական նավ, ինչպես նաեւ 18 ուղղաթիռ:

«Սեւոլ» մարդատար լաստանավն ապրիլի 16-ի առավոտյան խորտակվել Է Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Շուրջ 6,8 հազար տոննա ընդհանուր տարողությամբ նավը ճանապարհորդություն Էր կատարում Ինչհոն նավահանգստի եւ Չեջու կղզու միջեւ:   

Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կին Հեն կարգադրել Է մոբիլիզացնել բոլոր առկա ուժերը եւ միջոցները երկրի ափերի մոտ աղետի ենթարկված լաստանավի ուղեւորների եւ անձնակազմի անդամներին փրկելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am