Քաղաքականություն

Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի դատավճիռը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճիռը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտից:

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված Դողու Փերինչեքի հայցը: Եվրադատարանը նրա հայցի բավարարումը հիմնավորել է այն բանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: Սակայն Եվրոպական դատարանի որոշումը լի է եղել փաստական անճշտություններով և միաձայն չի ընդունվել, քանզի գործը քննող յոթ դատավորներից երկուսը՝ Նեբոժսա Վուչինիչը (Չեռնոգորիա) և Պաուլո Պինտոդը Ալբուկերկեն (Պորտուգալիա) դեմ են արտահայտվել:

Հայոց ցեղասպանությունը լկտիաբար «միջազգային սուտ» անվանելու համար Լոզանի ոստիկանության դատարանը 2007 թվականի մարտին Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին դատապարտել, ապա տուգանել էր՝ մեղադրելով ռասայական խտրականության մեջ: Դատավճիռը հաստատել էր Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը, որոշելով, որ նա խախտել էր Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում