Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Գյուղատնտեսության փոխնախարարը լուրջ խնդիր է համարում մորմազգիների ցեցի տարածումը

Գյուղատնտեսության փոխնախարարը լուրջ խնդիր է համարում մորմազգիների 
ցեցի տարածումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լուրջ խնդիր է մորմազգի մշակաբույսերի ցեցի տարածումը, որի դեմ պայքարում հայ մասնագետները մեծածավալ աշխատանք են կատարել անցյալ տարվանից: Այս մասին դեկտեմբերի 5-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով` այս տարի Արարատյան դաշտավայրում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է գրեթե նվազագույնի հասցնել կարտոֆիլի ցեցի հասցրած վնասը, ինչն անցյալ տարի զգալի չափերի էր հասել:

«Մենք դեռ խնդիրներ ունենք լոլիկի ցեցի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, ինչը դժվարացնում է այն հանգամանքը, որ լոլիկի և մորմազգի մնացած այլ մշակաբույսերի` սմբուկի, պղպեղի վեգետացիան ավելի երկարատև է, և, այս վնասատուն արագ սերնդափոխվելով, ավելի մեծ տարածություն է գրավում, և մենք բոլոր միջոցները գործադրում ենք, որպեսզի կանխենք այս վնասատուի տարածումը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց գյուղատնտեսության փոխնախարարը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2013թ.-ի ընթացքում 1000 սեմինար է կազմակերպվել, ինչպես նաև 800-ից ավելի դաշտային ուսուցում, պատրաստվել են տեղեկատվական թերթիկներ՝ գյուղացիական տնտեսություններին օժանդակելու համար:

Նա գյուղացու առջև ծառացած խնդիրներից ամենակարևորը համարեց բույսերի և անասունների պաշտպանության միջոցառումների իրականացումը: Պետրոսյանի խոսքով՝ խնդիր է դրվել հաջորդ տարի շարունակել խորհրդատվական միջոցառումների իրականացումը և համագործակցությունը գյուղատնտեսական տնտեսությունների հետ՝ լոլիկի ցանքերում կորուստը նվազագույնի հասցնելու համար:   

Նա տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումն ընդլայնելու համար հանրապետության տարբեր մարզերում իրականացվում են շուրջ 40 փոքր դրամաշնորհային ծրագրեր:

Փոխնախարարը կարևորեց Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում տեղական բանջարեղենի սերմարտադրության ուղղությամբ կատարվող քայլերը: «Աստիճանաբար մեր սպառողը կողմնորոշվում է դեպի տեղական արտադրանքը, ինչպես անասնապահական, այնպես էլ` բուսաբուծական: Կա պահանջարկի աստիճանական մեծացում»,- նշեց նա:

Հայաստանում հունվար-հոկտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 5.9 տոկոսով և կազմել 788 մլրդ 997 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am