Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Հայաստան- Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Հայաստան-
Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները:

Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am