Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի 
ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովում քննարկման է դրվել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես Ազգային ժողովի  մայիսի 21-ի նիստում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրվելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Թեկնածուին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ում տեղեկատվությամբ՝ ընթացիկ տարվա մարտի 29-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու են ինքնաառաջադրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Ընդհանուր ժողովում, որին մասնակցել է այդ պահին ՀՀ-ում գործող 311 դատավորներից 217-ը, գաղտնի քվեարկությամբ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 131 դատավոր, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը՝ 126։

«Արդյունքում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Մհերի Խաչատուրյանը։

Նրա թեկնածությունը ԱԺ Կանոնակարգ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներով նախատեսված ընթացակարգով առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովին»,-ասաց Թադևոսյանը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am