Քաղաքականություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման կետ, դրել ենք ինչ-որ սկզբունքներ, որոնք հետագայում օգտագործվելու են սահմանը վերարտադրելու համար»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը ընտրել են հստակ քարտեզ, որի տակ կա իրավական հիմք՝ հաստատված և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից։

«Հայաստանի Հանրապետության սահմանն այն սահմանն է, որով Հայաստանի Հանրապետությունն անկախացել է։ Այստեղ վերադառնում ենք Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և մնացած հանրապետությունները, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը, այդ թվում՝ Ադրբեջանը, իրենց վարչական շրջաններով դառնում են անկախ։

Այդ կտորով հիմքեր դրեցինք և սկզբունքներ ձեռք բերեցինք, որոնք երկկողմանի ընդունելի են, և այդ սկզբունքների հիման վրա մենք արեցինք սահմանազատում, որը լավ օրինակ է և աշխարհի բոլոր երկրների կողմից ընդունվեց»,- եզրափակեց Սիմոնյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում