Իրավունք

Վազգեն Մանուկյանը տուգանքի է դատապարվել

1 րոպեի ընթերցում

Վազգեն Մանուկյանը տուգանքի է դատապարվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Մանուկյանի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դատարանը մեղավոր է ճանաչել Վազգեն Մանուկյանին և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։

Ըստ աղբյուրի՝ Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտնել են, որ կբողոքարկեն դատավճիռը։

Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։

Նշվում է, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում