1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ը հարթակ կդառնա նոր նախագծերի, փորձառու խմբագիրների և կամավորների համար

«Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ը հարթակ կդառնա նոր նախագծերի, փորձառու 
խմբագիրների և կամավորների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ տարին Հայաստանում անցկացվող «Վիքիկոնֆերանս Երևան» համաժողովը կազմակերպիչները ցանկանում են դարձնել ամենամյա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը:

Նրա հավաստմամբ` համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Ուկրաինայի «Վիքիմեդիա» կազմակերպությունների խորհրդի անդամներ և տարբեր Վիքի- նախագծերի հեղինակներ: Նրանք կներկայացնեն իրենց երկրներում Վիքի- նախագծերի զարգացման խնդիրներն ու ձեռքբերումները, «Վիքիմեդիա» տարածքային կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև Վիքի-աշխարհի վերջին զարգացումներն ու նորույթները: «Համաժողովի նպատակն է գիտական հանրությանը ներգրավել իրականացվող ծրագրերում, որպեսզի, օրինակ, «Վիքիպեդիայում» սիրողական մակարդակից անցում կատարվի ավելի գիտական ու լուրջ մոտեցումների»,-ասաց Սուսաննա Մկրտչյանը:

Համաժողովը կանկացվի բաց քննարկումների ձևաչափով` վիքի խմբագիրները հնարավորություն կունենան ներկայանացնելու իրենց գաղափարները, մտահոգությունները և առաջարկները: Բացի օրակարգում ընդգրկված ելույթներից ու քննարկումներից, տեղի կունենան զուգահեռ վորքշոփեր` նորեկների և փորձառու վիքիպեդիստների համար: «Նախատեսում ենք, որ այս համաժողովին մասնակիցների թիվը 300-ից ավելի կլինի: Նպատակ ունենք համախմբել ոչ միայն բոլոր հետաքրքրված անձանց, նաև չհետաքրքրվողներին: Վիքի նախագծերը մեր լեզվով ներկայացվող աշխարհն են, բոլորս էլ պատասխանատու ենք այդ աշխարհը ներկայացնելու համար: «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն էլ այդ գաղափարներն աջակցելու և տարածելու համար է ստեղծված»,-նշեց Սուսաննա Մկրտչյանը` շեշտելով, որ հայալեզու հոդվածների թվն աճել է` անցնելով 97 հազարը, այդ ցուցանիշով Հայաստանը առաջ է անցել հարևան երկրներից: Սուսաննա Մկրտչյանը տեղեկացրեց, որ «Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական միցույթի շրջանակներում վիքի նախագծերով հետաքրքրված ակտիվ մասնակիցները եղել են Հայաստանի տարբեր շրջաններում, անցկացրել վորքշոփեր` տարածելով վիքի մշակույթը Երևանից դուրս, ներգրավվել է նաև Արցախը: «Մենք աշխատանք են տանում նաև տարբեր երկրներում գտնվող հայ համայնքների ակտիվացման ուղղությամբ»,-նշեց Սուսաննա Մկրտչյանը:

«Վիքիկոնֆերանս Երևան 2013» համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ից Երևան ժամանած Յուրի Աստրախանը, ով «Վիքիպեդիա Զերո» նախագծի ղեկավարն է, երկար տարիներ զբաղվել է կամավորությամբ և միայն վերջերս է միացել «Վիքիմեդիա» հիմնադրամին որպես ավագ ծրագրավորող: «Մենք բոլորս ենք ստեղծել «Վիքիպեդիան», այն արդեն փաստ է, որը հիանալի ռեսուրս է ինտերնետում: Սակայն, ցավոք, բոլորը չեն կարող ունենալ հասանելիություն այդ ռեսուրսին: «Վիքիպեդիա Զերո» ծրագրի էությունն էլ հենց կայանում է նրանում, որ մարդիկ բջջային հեռախոսների միջոցով անվճար հասանելիություն ունենան «Վիքիպեդիային», քանի որ հետախոս ունեն գրեթե բոլորը, նույնիսկ ամենաաղքատ երկրներում, սակայն, հնարավորություն չունեն ինտերնետ հասանելիության»,- ասաց Յուրի Աստրախանը, ով կարծում է, որ եթե յուրաքանչյուրը «Վիքիպեդիայում» անգամ մեկ ստորակետ ուղղի, դրանով մեծ աշխատանք կիրականացվի:

Սուսաննա Մկրտչյանի խոսքով` Հայաստանում այդ ծառայությունը դեռ հասանելի չէ, բայց քանի որ «Օրանժ» ընկերությունը շատ երկրներում կիրառում է այդ փորձը, կարծում է, որ շուտով Հայաստանում էլ կկիրառվի:

«Վիքիմեդիա Ֆրանսիա»-ի անդամ Պրիոր Բենուան համաժողովի ժամանակ ևս կներկայացնի զեկույց «Վիքիպեդիայի» օֆլայն տարբերակի մասին: «Վիքիկոնֆերանսին ես կներկայացնեմ Ֆրանսիայի «Վիքիմեդիա» համայնքի մշակած երկու նախագիծ: Առաջինը` «Աֆրիպեդիա»-ն է, իսկ երկրորդը` «Սեմանկպեդիա»-ն:  «Աֆրիպեդիա»-ն հնարավորություն է տալիս ստանալ «Վիքիպեդիայի» օֆլայն տարբերակը այն երկրներում, որտեղ համացանցի հետ կապված դժվարություններ կան` օրինակ աֆրիկյան մի քանի երկրներում, գյուղական վայրերում, ուր ինտերնետային կապն անհասանելի է: Իսկ «Սեմանկպեդիան» հնարավորություն է տալիս տվյալների բազա կուտակել, որն, օրինակ, կօգնի բառարաններ ստեղծել:

«Վիքիկոնֆերանս Երևան 2013» համաժողովը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 5-ին և 6-ին, ժամը 10.00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]