Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Լիդուշիկը Ղրիմում կերգի Տամարա Գվարցետելիի հետ

Լիդուշիկը Ղրիմում կերգի Տամարա Գվարցետելիի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք 2013» մրցույթում` Հայաստանը 2011 թվականին ներկայացրած երգչուհի Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) ելույթ կունենա հանրահայտ երգչուհի Տամարա Գվարցետելիի հետ Ղրիմի «Արտեկ» համերգային դահլիճում: Ղրիմից` «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիդուշիկը պատմեց, որ Տամարա Գվարցետելիի հետ կկատարի «Мамины Глаза» ստեղծագործությունը, երգը հաստատվել է օգոստոսի 8-ին:

«Մենք հենց այսօր արդեն կաշխատենք այս երգի վրա»,- ասաց երգչուհին: Նրա խոսքով` դեռ շարունակվում են կազմակերպչական աշխատանքները, եւ հստակեցվում է այն աստղերի անունները, ովքեր ժամանելու են «Արտեկ» մրցույթին որպես հյուր մասնակցելու եւ փոքրիկ աստղերի հետ համատեղ զուգերգ կատարելու նպատակով:

Լիդուշիկը պատմեց, որ «Մանկական նոր ալիք 2013»-ի շրջանակում նաեւ կկայանա իր եւ Չեխիայից հայկական արմատներ ունեցող երգչուհի Դիանա Քալաշովայի «Քեզ նման» երգի տեսահոլովակի պրեմիերան, որոնք իրենք առաջին անգամ կատարել են երեւանյան իր մենահամերգի ընթացքում: «Պրեմիերան կկայանա այստեղ Յալթայում, հավանաբար օգոստոսի 12-ին կամ 13-ին: Դիանան նույնպես մրցույթի հյուրերի շարքում է»,- ավելացրեց Լիդուշիկը: Նա 2011 թվականին «Մանկական նոր ալիք 2011» միջազգային մրցույթում ներկայացրել է «Պարը» երգը եւ արժանացել է հատուկ մրցանակի` իտալական «Ռաունա» (RAJ UNO) հեռուստաընկերության կողմից:

«Մանկական նոր ալիք 2013» մրցույթում Հայաստանը ներկայացնող 9-ամյա Էլինա Չոլախյանը օգոստոսի 7-ի գիշերը իր մայրիկի հետ մեկնել է Սիմֆերոպոլ: Այստեղից Հայաստանի պատվիրակը կգնա Ղրիմ, ուր նախքան օգոստոսի 18-20-ն անցկացվելիք մրցույթը կկատարվի մասնակիցների երգերի վերջնական ընտրությունը:

Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: «Մանկական նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը: 

Մրցույթն այս տարի անցկացվում է օգոստոսին 18-20-ն ընկած ժամանակահատվածում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am