Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանում արտադրվող շաքարի ծավալներն ավելացել են

Հայաստանում արտադրվող շաքարի ծավալներն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան ներմուծվող շաքարի ծավալները 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 47 տոկոսով։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 27,2 հազար տոննա շաքար: Ներմուծված շաքարի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 15,5 մլն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2012 թվականի առաջին կեսին Հայաստան էր ներմուծվել 33,4 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով 51,5 հազար տոննա շաքար: Հայաստանում շաքար հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից:

Միևնույն ժամանակ Հայաստանում շաքարի արտադրության ծավալները 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել է 18 տոկոսով՝ կազմելով 22 425 տոննա։ 2012 թվականի առաջին կիսամյակում արտադրվել էր 19 000 տոննա շաքար։

Երևանյան մանրածախ առևտրի կետերում վերջին 1 ամսում շաքարավազի գինը նվազել է 10-20 դրամով: Խանութներում շաքարի կիլոգրամն արժե մինչև 360-370 դրամ: Վերջին 1 ամսում շաքարավազի կգ-ի գինը նվազել է 10-20 դրամով:

Միջազգային շուկայում ևս նկատվում է շաքարավազի գնի անկում: Նախորդ շաբաթ շաքարի տոննայի արժեքը Լոնդոնի LIFFE բորսայում կազմել է մոտ 475 դոլար: Վերջին 3 տարում սրանք շաքարավազի նվազագույն գներն են՝ պայմանավորված հիմնականում Բրազիլիայում շաքարեղեգի առատ բերքով: Բրազիլիայի նավահանգիստներում շաքարավազի 1 տոննան արժե մոտ 350 դոլար, Նյու Յորքի ապրանքային բորսայում՝ մոտ 360 դոլար ։

 

 ներմուծվող շաքար

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am