Միջազգային

ՀԱՊԿ-ի զորքերի հիմքի վրա կստեղծվի ՀՕՊ-ՀՀՊ-ի միացյալ համակարգ

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի զորքերի հիմքի վրա կստեղծվի ՀՕՊ-ՀՀՊ-ի միացյալ համակարգ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի զորքերի հիմքի վրա կստեղծվի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միացյալ համակարգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, դեկտեմբերի 4-ին հայտնել Է ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը:

«Կկատարելագործվի ՀԱՊԿ-ի զորքերի կառուցվածքը, եւ պլանավորվում Է հետագայում ստեղծել ՀՕՊ-ՀՀՊ-ի միացյալ համակարգ»,- ասել Է Գերասիմովը Մոսկվայում զինվորական կցորդների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նա նշել Է, որ մինչեւ տարեվերջ ծրագրվում Է ստեղծել ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտե: «ՀԱՊԿ-ի գծով ռազմական համագործակցությունը տեղում կանգնած չԷ, այն զարգանում Է եւ կշարունակի զարգանալ»,- հավելել Է ՌԴ-ի գլխավոր շտաբի պետը:

Գերասիմովը հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմական համագործակցությունն այս տարվա ընթացքում զարգացել Է ըստ պլանի. կազմակերպության շրջանակներում անցկացվել են օպերատիվ եւ մարտական պատրաստության մի քանի միջոցառումներ, մասնավորապես, օգոստոսին կայացել են «Ռուբեժ» զորավարժությունները:

«Այս զինուժերի պատրաստման պլանն ամբողջությամբ կատարված Է: Կարծում ենք, որ այս համագործակցությունը պետք Է զարգանա եւ նոր խթան ստանա»,- .ասել Է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը:

ՀԱՊԿ-ն ստեղծվել Է Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որն ստորագրվել Է 1992 թվականի մայիսի 15-ին ԱՊՀ-ի անդամ երկրների կողմից: Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո ՀԱՊԿ-ի մասնակիցներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում