Միջազգային

Բեսեսկուն պահպանել Է Ռումինիայի նախագահի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Բեսեսկուն պահպանել Է Ռումինիայի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Սահմանադրական դատարանը չկայացած Է ճանաչել նախագահ Տրայան Բեսեսկուի պաշտոնազրկման հարցի շուրջ անցկացված հանրաքվեն: Այն բանից հետո, երբ օգոստոսի 20-ին այս որոշման օգտին քվեարկեցին ինը դատավորներից վեցը, նա վերադառնում Է պետության ղեկավարի պաշտոնին:

Ամփոփիչ տվյալների համաձայն, որոնք Սահմանադրական դատարան Էր ներկայացրել Ռումինիայի Կենտրոնական ընտրական բյուրոն, հանրաքվեի ընթացքում անհրաժեշտ 50 տոկոսի դեպքում քվեարկել Է ընտրողների 46,24 տոկոսը: Նրանց 87,52 տոկոսը պաշտպանել Է Բեսեսկուի պաշտոնաթողությունը, եւ միայն 11,15 տոկոսն Է դեմ արտահայտվել:

Դատավորների համար դյուրին չԷր որոշում ընդունելը, քանի որ երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները տարբեր կերպ Էին մեկնաբանում քվեարկության արդյունքները: Եթե նախագահի կողմնակիցները գտնում են, որ հանրաքվեն ձախողվել Է եւ Բեսեսկուն պահպանել Է իր պաշտոնը, ապա նրա հակառակորդները՝ վարչապետ Վիկտոր Պոնտան եւ նախագահի պաշտոնակատար, Սենատի ղեկավար Կրին Անտոնեսկուն հակառակ կարծիքին են:

Նրանք տեղեկություններ են ուղարկել դատարան, որոնց համաձայն՝ հանրաքվեի ընթացքում օգտագործվել են հին ցուցակները, որոնցում ընտրողների թիվը 18 մլիլիոնից ավելի Է այն դեպքում, երբ վերջին մարդահամարը ցույց Է տվել, որ նրանց թիվը պակաս Է առնվազն 2 միլիոնով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում