1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանում հետախուզվող քաղաքացիներին հայտնաբերել են Հայաստանում

Ռուսաստանում հետախուզվող քաղաքացիներին հայտնաբերել են 
Հայաստանում

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները օգոստոսի 10-ին` ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, ով մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին, վարչություն է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված  Սուրեն Օ.-ն, ով 2009 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Տուլայի մարզի Թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Իսկ ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հայտնաբերվել և Գյումրիի բաժին է բերման ենթարկվել 1955 թ. ծնված, նախկինում դատված Հենրիկ Հ.-ն, ով մարտի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]