Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու նոր պահանջ է ներկայացվել Կալիֆոռնիայում
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միացել է ամերիկահայերի խնդրագրին, որով պահանջվում է Կալիֆոռնիայում ընդունված եւ դատարանի կողմից հակասահամանադրական ճանաչված օրենքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, այս օրենքը իրավունք է տալիս Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում պահանջել ապահովագրական ընկերություններից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարիսին, դաշնային եւ տեղական օրենսդիրներին, ովքեր միացել են արդարության հասնելու մեր պայքարին: Համոզված եմ` Munich Re ապահովագրական ընկերության դեմ մեր պայքարում կհաղթենք, քանի որ ընկերությունն աջակցում է թուրքական կողմից հայերի ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»,-նշել է Հայ դատի հանձնբախմբի կառավարության հետ կապերի հարցով տնօրեն Քեյթ Նահապետյանը:
Խնդրագրին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ այլ կազմակերպություններ, Նեւադայի, Միչիգանի եւ Ռոդ Այլենդի գլխավոր դատախազները, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի դատախազ Քամալա Հարիսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում