Ֆրանսիայի Total կոնցեռնն Իրաքյան Քրդստանում նավթի արդյունահանման պարտավորագիր Է կնքել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Տոտալ» նավթի-գազի կոնցեռնն Իրաքի հյուսիսում «սեւ ոսկու» արդյունահանման պարտավորագիր Է կնքել: Ինչպես հուլիսի 31-ին հաղորդել Է ընկերության մամլո ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, խոսքը վերաբերում Է այն երկու հանքավայրերի շահագործմանը, որոնք գտնվում են Իրաքյան Քրդստանի Ինքավար Տարածաշրջանի հյուսիս - արեւելքում:
«Տոտալ»-ում ընդգծում են, որ այս պարտավորագիրը լիվոին համաձայնեցված Է Իրաքի իշխանությունների հետ: Ֆրանսիայի կոնցեռնը, բարցի դրանից, հաստատում Է «իր մտադրությունը նպաստելու Իրաքի նավթի ճյուղի զարգացմանը եւ ներդրումներ կատարելու այս բնագավառի նոր ծրագրերում»:
Կարդացեք հոդվածը` Русский