Միջազգային

Օլիմպիադայի կազմկոմիտեն հերքել Է հավատարմագրման հարցում Լուկեշենկոյին մերժելը

1 րոպեի ընթերցում

Օլիմպիադայի կազմկոմիտեն հերքել Է հավատարմագրման հարցում Լուկեշենկոյին մերժելը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ Լոնդոնի Օլիմպիադայի կազմկոմիտեն հերքել են այն հաղորդումները, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մերժվել Է խաղերի հավատարմագրում ստանալու հարցում: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անեով «Ռ-Սպորտ»-ին: Մարզական պաշտոնյաները նշել են, որ հրավերներ են հղել պետությունների բոլոր ղեկավարներին, իսկ Լուկաշենկոյին Լոնդոն թողնելու որոշումը կընդունեն Մեծ Բրիտանիայի իշխանությունները:

Այն որոշումը, որ Բելառուսի նախագահին մերժել են Օլիմպիական խաղեր այցելելու հացում, իր թվիթերում հաղորդել Էր Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը:

Մինչդեռ, հայտնի Է, որ Բելառուսի նախագահի եւ հանրապետության ղեկավարության մյուս ներկայացուցիչների նկատմամբ գործում են Եվրամիության պատժամիջոցները: Նրանց արգելված Է մուտքը Եվրամիության տարածք, այդ թվում Մեծ Բիտանիա:

Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հուլսի 25-ին Մինսկում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հավաստել Է, որ իր երկրի իշխանություններն ուժի մեջ են թողնում Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքի արգելքը, այդ թվում նաեւ Լոնդոնում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակամիջոցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում