Հասարակական

Սիրիահայերը չեն կարողանում Հայաստան գալ տոմսերի թանկ լինելուպատճառով

2 րոպեի ընթերցում

Սիրիահայերը չեն կարողանում Հայաստան գալ տոմսերի թանկ լինելուպատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ սիրիահայեր բողոքում են, որ չեն կարողանում Հայաստան գալ ինքնաթիռի տոմսերի թանկ լինելու պատճառով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը, սիրիահայերն այդ հարցը բարձրացրել էին դեռ անցած տարի, երբ «Արի տուն» ծրագրի շրջանակներում գտնվում էին Հայաստանում:«Մեր հայրենակիցները չեն կարողանում գալ Հայաստան ազգային փոխադրող «Արմավիա»-ի բարձր գների պատճառով: Պետք է զեղչային համակարգ ստեղծել»,-ասաց նա:Ենթահանձնաժողովը շարունակելու է բարձրացնել այդ հարցը եւ առաջիկայում նամակով դիմելու է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

Սիրիահայ Հարութ Փալուլյանի խոսքով` սիրիական ավիաուղիներն ավելի էժան են տրամադրում Սիրիա-Երեւան-Սիրիա տոմսերը, բայց այնտեղ էլ տեղ չկա: «Սիրիական ավիաուղիներ»-ը չվերթն իրականացնում են 320, իսկ «Արմավիա»-ն` 470 դոլարով»,-ասաց նա:Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին` Փալուլյանը նշեց, որ եթե Բաշար ալ- Ասադը մնա իշխանության, հայերի համար շատ լավ կլինի, իսկ եթե փոխվի իշխանությունը, հայկական համայնքի վիճակը կբարդանա:

Ավելի քան 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով Սիրիայում զոհվել է ավելի քան տասը հազար մարդ: Զինված ապստամբների գործողությունների արդյունքում հայկական համայնքը եւս կորուստներ է ունեցել. զոհվել են 6 հայազգիներ, որոնցից չորսը` Սիրիայի բանակի զինվորներ:«Սիրիան այժմ իրական պատերազմական դրության մեջ է, եւ իրավիճակը երկրումշարունակում է լարված մնալ». առաջին անգամ երկրի իրադրությանը նման գնահատական տվեց նախագահ Բաշար Ասադը հունիսի 26-ին:

Հուլիսի 2-ից ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը վերականգնել է Հալեպ-Երևան չվերթը, որը դադարեցվել էր այս տարվա մարտի 25-ից: Չվերթի իրականացումը դադարեցվել էր` հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգավոր հետևանքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում