Միջազգային

Լիբիայի խորհրդարանական ընտրություններում իսլամիստները պարտություն են կրել

1 րոպեի ընթերցում

Լիբիայի խորհրդարանական ընտրություններում իսլամիստները պարտություն են կրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայում նախորդ շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ազգային ուժերի դաշինքը նախկին վարչապետ Մահմուդ Ջաբրիլի գլխավորությամբ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտնի է, որ նրա կուսակցությունը ձայների զգալի տարբերությամբ հաղթանակ է տարել, սակայն, թե որքան է ձայների տարբերությունը, դեռեւս չի նշվում:

Ազգային ուժերի դաշինքը մայրաքաղաք Տրիպոլիում եւ Բենղազի քաղաքում հավաքել է ձայների 80 տոկոսից ավելին, իսկ իսլամիստները պարտություն են կրել: Իսլամիստներին չի հաջողվել Թունիսի եւ Եգիպտոսի նման առավելության հասնել նաեւ Լիբիայում:

Վերջին 60 տարվա ընթացքում Լիբիայում առաջին անգամ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո առաջին անգամ Լիբիայում կկազմավորվի բազմակուսակցական կառավարություն: Համընդհանուր ազգային կոնգրեսը կփոխարինի Ազգային անցումային խորհրդին, որի առաջնահերթ խնդիրներից է վարչապետի ընտրությունը եւ նոր կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ նոր Սահմանադրության նախագծի ստեղծումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում