Տարածաշրջանային

Քուրդ զինյալները թուրքական ռազմական ուղղաթիռ են կործանել

1 րոպեի ընթերցում

Քուրդ զինյալները թուրքական   ռազմական ուղղաթիռ են կործանել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է թուրքական օդուժին պատկանող մարտական ուղղաթիռ կործանելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Firat News լրատվական գործակալությունը, այդ մասին այսօր PKK-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական ռազմական ուղղաթիռն ընկել է Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ Հաքքարիի նահանգում:

Քրդական գործակալութունը հայտնում է, որ «թուրքական ուժերի հետ այսօրվա բախման ժամանակ PKK-ի մարտիկներին հաջողվել է կործանել թուրքական մեկ մարտական ուղղաթիռ, երկու ուղղաթիռներ էլ վնասվածքներ են ստացել»:

Նշենք, որ թուրքական ԶԼՄ-երը թուրք-քրդական բախումներում Թուրքիայի զինված ուժերի սպառազինության կորուստների մասին տեղեկություններ չեն հայտնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում