Մշակութային համաձայնագիր Հայաստանի եւ Լիտվայի միջեւ
18:45, 17 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին Վիլնյուսում համաձայնագիր է ստորագրվել : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, համաձայնագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, գրադարանային և թանգարանային գործի, մշակութային ժառանգության պահպանության, կրկեսային արվեստի, արհեստագործության և այլ բնագավառներում, նպաստել կողմերի միջեւ մշակութային փոխանակումների, բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Համաձայնագրի հաստատումը բարենպաստ պայմաններ կստեղծի նաեւ մշակույթին առնչվող տեղեկատվության փոխանակման, միջազգային փառատոններին, մրցույթներին, համաժողովներին երկու երկրների արվեստագետների փոխադարձ մասնակցության համար:
Դիտվել է 312 անգամ

Ֆոտոհոսք
RSS
