Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

«Ես իմ անուշ Հայաստանի»-ն` աշխարհի բոլոր լեզուներով

15:57, 16 Փետրվար, 2012

 ԵՐԵՎԱՆ 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը կթարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլի Հակոբյանը, իրենք նախատեսում են հրատարակել մի ընտրանի, որտեղ կզետեղվեն բանաստեղծության բոլոր թարգմանությունները:             Նրա խոսքով` նախաձեռնությունն իրենք մեկնարկել են դեռեւս մեկ տարի առաջ, երբ բանաստեղծությունը սկսել են ուղարկել աշխարհի բոլոր հայկական գաղթօջախները, որտեղ էլ հենց իրականացվել են թարգմանությունները: «Չարենցը մեծագույն հանճար է, սակայն, ցավոք սրտի, շատ թարգմանված չէ»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը:         

Ընտրանին կազմում են Լիլի Հակոբյանը եւ Չարենցի թոռնուհին: 

Դիտվել է 318 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ