Հայաստանի շախմատիստները կմեկնեն Ֆրանսիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մի խումբ շախմատիստներ, այդ թվում՝ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Եվգենիա Դոլուխանովան եւ ուրիշները կմասնակցեն մարտի 3-10-ը Ֆրանսիայի Կապել-լը-Գրան քաղաքում կայանալիք շախմատի ավանդական միջազգային մրցաշարին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում:
Այս մրցաշարին կմասնակցեն նաեւ ֆրանսահայ շախմատիստ Տիգրան Քարամյանը, գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը եւ ուրիշները: