Հայաստանի շախմատիստները մասնակցում են մոսկովյան մրցաշարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունվարի 28-ին մեկնարկել Է Մոսկվայի շախմատի բաց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի մի շարք շախմատիստներ: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում:
Մասնավորապես, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը կմասնակցի այս մրցաշարի շրջանակում անցկացվող ուսանող գրոսմայստերների մրցաշարում, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը՝ Ռուսաստանի շախմատի գավաթի փուլային մրցաշարում, որը ընդգրկած Է Մոսկվայի շախմատի բաց առաջնության ծրագրում: