Սպորտ

Որոշվեցին կանանց բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

1 րոպեի ընթերցում

Որոշվեցին  կանանց բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Կիլիկիա» մարզասրահում հունվարի 28-ին մրցավեճն ավարտեցին բռնցքամարտուհիները, որոնք պայքարում Էին Հայաստանի չեմպիոնուհու կոչման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 51կգ քաշային կարգում Քրիստինե Սարգսյանը, վճռական մրցամարտում հաղթելով Հայկուհի Նահապետյանին, նվաճեց առաջնության հաղթողի կոչումը, 57կգ քաշային կարգում ՀՀ բռնցքամարտի չեմպիոնուհի դարձավ Լիանա Ղուկասյանը` հաղթելով Ալինա Անտոնյանին:

60կգ քաշային կարգում կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիր Արմինե Սինաբյանը հաղթել է Աշխեն Հովհաննիսյանին եւ կանանց բռնցքամարտի առաջնության ոսկե մեդալակիր:

75կգ քաշային կարգում հաղթող Է դարձել Աշխեն Սիմոնյանը, որը վճռական մրցամարտում հաղթել Է Աննա Հովհաննիսյանին:

2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում առաջին անգամ տեղի կունենան բռնցքամարտուհիների մրցումներ 3 քաշային կարգերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում